Հեղինակներն առաջարկում են գրաճանաչությունը երեք փուլով անցնելու արդեն ընդունված, գիտականորեն ապացուցված և տարիների փորձով հիմնավորված եղանակը՝
ա) նախապատրաստական կամ նախաայբբենական շրջան,
բ) այբբենական կամ գրուսուցման շրջան,
գ) հետայբբենական շրջան:
Բուն գրուսուցման շրջանը բաժանված է երեք փուլի՝ հնչյունների արտասանության ու տառերի գրության բարդությանը և խոսքի մեջ գործածվելու հաճախությանը համապատասխան: «Այբբենարանն» ունի հավելված, որտեղ զետեղված են բանաստեղծություններ, պատմություններ, հեքիաթներ, երգեր և այլն: Առաջարկվող սույն ուղեցույցը մեծապես կօգնի ուսուցչին՝ դառնալով նրա առաջին օգնականը ամենօրյա ստեղծագործական աշխատանքում:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ