Ձեռնարկը հնարավորություն կընձեռի ուսուցիչներին՝ ծանոթանալու տարրական դասարաններում մայրենիի դասավանդման առանձնահատկություններին, կբացահայտի դասի կառուցվածքային և բովանդակային հարցերը: Թեև ձեռնարկը ստեղծված է Վ. Սարգսյանի, Կ. Թորոսյանի, Հ. Խաչատրյանի, Ս. Գրիգորյանի «Մայրենի–2» դասագրքի հիման վրա, այն կարող է օգտակար լինել նաև այլընտրանքային դասագրքերով աշխատելիս, քանի որ հեղինակների ուշադրության կենտրոնում են եղել չափորոշչային և ծրագրային պահանջների իրականացման գործնական խնդիրները, յուրաքանչյուր թեմատիկ խմբի համար հստակեցվել են ուսումնառության ակնկալվող արդյունքները` ըստ չափորոշչային մակարդակների: Սույն ձեռնարկում, բացի յուրաքանչյուր դասի պլանի մանրամասն նկարագրությունից, ներառվել են մեծաթիվ ոչ ստանդարտ և խաղային առաջադրանքներ, նախագծի մեթոդով իրականացվող հետազոտական աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան ավելի հագեցած, հետաքրքիր դարձնելու ուսումնառության գործընթացը, կնպաստեն սովորողների ակտիվության բարձրացմանը: 
    Ձեռնարկը հասցեագրված է տարրական դասարաններում աշխատող ուսուցիչներին, կարող է օգտակար լինել նաև մանկավարժական բուհերի և քոլեջների ուսանողներին:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ