Այս գիրքը ընդգրկում է 17 հետաքրքիր պատմվածք` շատ յուրօրինակ և համեմված հեղինակի մշտական ներկայությամբ, խորիմաստ մտքերով ու գաղափարներով: Սոնեն ցայտուն կերպով պատկերել է յուրաքանչյուր հերոսի կերպարը` օգտվելով խոսքին տիրապետելու իր վարպետությունից: Պատմվածքները հաճախ զավեշտալի են շնորհիվ հեղինակի նուրբ հեգնանքի: Խարիմաստ, բայց և դյուրընթեռնելի պատմություններ են:

   Ժան-Ֆրանսուա Սոնեն Շվեյցարիայի ֆրանսերեն գրող նշանակավոր հեղինակներից է: Թատերգությունների, վեպերի, հեքիաթների և պատմվածքների հեղինակ է և բազմաթիվ մրցանակների դափնեկիր (Prix Shiller, Prix Rambert, Prix pour Tous 200, Prix des Alpes et du Jura, Prix des écrivains vaudois, Prix Bibliomedia Suisse 2000):

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ