Գիրքը նվիրված է Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործությանը և ունի հետևյալ բաժինները.

«Թումանյանի ընտանեկան աշխարհը»,

«Հայրենագիտական համանվագներ»,

«Զվարճախոս ու զարմանահրաշ մեր Թումանյանը»,

«Թումանյանի հետ»՝

նպատակ ունենալով բացահայտել ոչ միայն մեծ բանաստեղծին, այլև մարդ-անհատականությանը: Այս ամենից ելնելով՝ գրքում տեղ է տրվել ինքնատիպ և հետաքրքիր փաստերի, իրողությունների և դիպվածների: Գիրքը նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար:

Տասնամյակներ շարունակ թումանյանական աշխարհում հեղինակի պրպտումներն արտացոլվել էին նրա երեք աշխատությունների մեջ: «Թումանյանական հանրագիտակը» հեղինակի երկերից չորրորդն է, որն ասես նրա թումանյանական բոլոր ուսումնասիրությունների ընտրանին է: Ցավոք, այն հեղինակի կարապի երգը եղավ ազգային մեծագույն հանճարի՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ