Հերման Հեսսեի «Ուխտագնացություն Արևելք» ուտոպիայում (1932) քննվում են մարդու հոգեմտավոր հասունացման, սրբազան ուխտագնացության և գաղտնի եղբայրության խնդիրները: Գերժամանակակից այս առասպելապատումի թեման հոգևոր մարդու մեկուսացումն է և նրա անձնական կյանքն ու գործը վերանձնական գաղափարին, համայնքին ծառայեցնելու գիտակցումը: Այն վերադարձ է կրոնների, փիլիսոփայությունների ու արվեստների վերժամանակյա տարաշխարհներից դեպի օրախնդիր թեմաները, նաև գործնականն ու քաղաքականները՝ տոգորված համբերությամբ, հումորով, կյանքի ըմբնման նոր կամքով, ապրողների, նրանց կարիքների ու մոլորությունների հանդեպ նորոգ սիրով լցված: Արևելքի ջերմաշունչ, զգլխիչ սյուքը փոթորկում է խենթ Հերմանի ներաշխարհը, և նա ի գործ է դնում իր Արևելումի Հայցականը: 

Գերմաներենից թարգմանությունը, վերջաբանը և ծանոթագրությունները՝ Աշոտ Ալեքսանյանի

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ