«Ալիսը հայելու աշխարհում» գիրքը շարունակությունն է «Ալիսը հրաշքների
աշխարհում» հեքիաթի: Լ. Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև
աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը:
     Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում:
Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ
թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն
անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին
գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են,
որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը,
անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը,
Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:

Write a review

Your Name:

Your Email:

Your Review:

Rating: Bad Good



Comments