Գրքում հանգամանորեն ներկայացվում է Ցեղակրոն ուսմունքն՝ իբրև համաշխարհային ցեղային տեսության ինքնատիպ, հայկական դրսևորում: Առաջին անգամ, հայ ընթերցողին են ներկայացվում ցեղաբանության և ցեղային տեսության զարգացման հիմնական օրինաչափություններն ու առանձնահատկությունները, Ցեղակրոն ուսմունքի բերած մեծ ներդրումն այդ տեսության զարգացման պատմության մեջ: Հիմավորվում է ներազգային կյանքում Ուսմունքի առաջադրած լուծումների արդիականությունը, նրա անփոխարինելի, առանցքային տեղը հայ ազգային՝ դեռևս ձևավորվելիք հայեցակարգում: Ցեղակրոն ուսմունքը շահարկողներին, օտար ազգայնական ուսմունքների հետ այն նույնացնողներին, Ցեղակրոնության շպարի ներքո՝ մեր ազգային նկարագրին խորթ գաղափարների քարոզչությամբ զբաղվողներին ի պատասխան, ներկայացվում են Ցեղակրոնության և օտար մի շարք ուսմունքների միջև առկա տարբերություններն ու նմանությունները: Ուսմունքի էությունը, խորհուրդները մեկնաբանվում են Հայկական լեռնաշխարհի բնության առանձնահատկությունների վերլուծությամբ, հայոց պատմությունից, ավանդույթներից, առասպելաբանությունից քաղված օրինակներով: Գիրքը նախատեսված է Ցեղակրոնի ուղին ընտրած յուրաքանչյուր հայի համար:

Оставить отзыв

Ваше Имя:

Ваш Email:

Ваш Отзыв:

Рейтинг: Плохо Хорошо



Комментарии