Խանութի մասին

Գիտության և տեխնոլոգիաների, նոր սարքերի և գործիքների առաջացման հետ մեկտեղ, գրքերը շարունակում են բավականին մեծ պահանջարկ ունենալ: Սակայն, անհրաժեշտ գրքի փնտրումը Երևանում միշտ չէ, որ դյուրին խնդիր է դառնում:

Չնայած նրան, որ Հայաստանում կան բազմաթիվ հրատարակչություններ և գրախանութներ, մեր երկրում կա գրքերի որոշ կատեգորիաների չապահովված պահանջարկ:

Մեր նպատակն է` հավաքագրել մեր հրատարակչությունների և արտասահմանում տպագրվող և Հայաստանում պահանջարկ ունեցող գրականությունը մեկ տեղում` մեր օնլայն գրախանութում: Սա պետք է մեծապես նպաստի անհրաժեշտ  գրականության որոնման և ձեռքբերման ընթացքի պարզեցմանը, ինչը կօգնի խնայել հաճախորդների ժամանակը և գումարը:

Մենք մշտապես ուսումնասիրում ենք պահանջարկը և զարգացնում ենք մեր օնլայն գրախանութի համապատասխան բաժինները եւ կատեգորիաները:

Մեր գործունեությունը ուղղված է նաև նպաստել հրատարակչությունների և հեղինակների կողմից տպագրված գրքերի հաջող իրացմանը, տեղադրելով նրանք որքան հնարավոր է լայն լսարանի համար: