Նշան Աբասյան

Նշան Աբասյան
Ծնվ. 1985 թ. հոկտեմբերի 6-ին` Արմավիրի մարզի Խորոնք գյուղում:
2002-2007 թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
2005-2010 թթ. աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում` որպես սեմինարավար և «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի պատասխանատու:
2010-2012 թթ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես «Լյուն-սե» երիտասարդական և «Ռադիոարտ» մշակութային ծրագրերի լրագրող:2012-2016 թթ․ աշխատել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում` որպես հոգևոր-մշակութային հաղորդումների լրագրող և սցենարիստ:
2004 թվականից ներկայացրել է հայ մշակույթը տարբեր միջազգային ծրագրերում` Լեհաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Լիտվայում, Դանիայում, Իտալիայում և այլն:
2012-ին առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնին:Թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն:

 

 

  Գրքեր
  «Երեքշաբթի», 2007 թ., հեղինակային հրատարակություն,
  «Ծիրանենի», 2010 թ., հեղինակային հրատարակություն,
  «Ուրիշ լռություն», 2015թ., «Արմավ» հրատարակչություն
  Հրապարակումներ մամուլում
  «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթ, «Նոր-Դար» գրական հանդես, «Հորիզոն» շաբաթաթերթ, «Մեգապոլիս» ամսագիր,     «Նարցիս» գրական հանդես,   «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթ, «STEAUA» մշակութային ամսագիր (Ռումինիա)
  Կապ

Հեղինակի գրքերը