Նունե Լևոնյան

Բանաստեղծ
Ծնվել է 1983թ. Երևանում:                                                                                             
2006թ. ավարտել է Երևանի  պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը:Աշխատել է որպես երեխաների հոգեբան-խորհրդատու, դասավանդել է էթնիկական հոգեբանություն «Հայկական բաց համալսարանում»: Ներկայումս աշխատում է միջազգային կազմակերպությունում` որպես հաճախորդների հետ կապի պատասխանատու:
2000-2002թթ թղթակցել է «TV-ալիք» շաբաթաթերթին` հանդես գալով փոքր արձակ ստեղծագործություններով և վարելով «Հոգեբանի անկյուն» խորագիրը:
2003թ.  արժանացել է  «Ալմանախ» գիտակրթական համալիրի գրական    մրցույթի «Արձակ ստեղծագործություն» բաժնի առաջին մրցանակին
2005թ.` Երևանի պետական համալսարանում անցկացվող պոեզիայի մրցույթի մրցանակին:
Մասնակցել է ՀՀ Գրողների միության երիտասարդ գրողների սեկցիայի հանդիպումներին: Տպագրվել է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի գրական տարբեր ամսագրերում ու թերթերում, ինչպես նաև Լիբանանում տպագրվող որոշ գրական ամսագրերում («Բագին», «Արծիվ» – 2013թ.): Բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, վերջինս` ֆրանսահայ բանաստեղծ Վահե Գոդելի կողմից, և տպագրվել Փարիզում` «Europe: nevue literaire mensuelle» գրական ամսագրում 2011թ:
Բանաստեղծություններից բացի գրում է նաև երգեր կիթառի համար: 2008թ. հեղինակել է Լոս Անջելեսում կայանալիք «Armenian Golden Star» հայկական երգի ամենամյա փառատոնի հիմներգի խոսքերը:
2006թ. լույս է տեսել բանաստեղծությունների «Հույսը» ժողովածուն:
2015թ. լույս է տեսել բանաստեղծությունների «Դասեր, որ պետք չեն գալու» ժողովածուն:

Հեղինակի գրքերը