Վլադիմիր Աբրահամյան

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյան

1941թ -Ծնվել է Կոտայքի մարզի Բջնի գյուղում

1966 թ- ավարտել է Փ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը

1971թ- ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը

Աշխատել է.

1973-1976 թթ- Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` դասախոս

1980-1991 թթ- Հեռուստառադիոպետկոմի գրական - գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում` որպես բեմադրող նկարիչ

      1993-1995թթ- Գեղարվեստական խմբագիր՝ ՆԳ «02» շաբաթաթերթում

      1995-1999թթ- Գեղարվեստական խմբագիր՝ «Արևիկ» հրատարակչությունում

      1999-2014 թթ- Փ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում`դասախոս

      2015 թ-ից  դասավանդում է Աբովյանի պետական քոլեջում

     1975 թ-ից  Հայաստանի նկարիչների միության անդամ է

 

Ցուցահանդեսներ

1972 թ. -ից մասնակցում է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների.

1975թ.- Տյումենի երկրամաս 

1976թ.- Բուրիաթիա 

1979թ.- Արխանգելսկի երկրամաս 

1983թ.- Շվեդիա, Լեհաստան 

1986թ.- ԱՄՆ 

1991թ.- Ֆրանսիա 

2005 թ - Չինաստանում բացվել է առաջին անհատական ցուցահանդեսը

2011 թ- Երևանում բացվել է երկրորդ անհատական ցուցահանդեսը

 

Պարգևներ, մրցանակներ

2005 թ- պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով

2009 թ- պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով

2011 թ- պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրով

2013 թ- արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչման 

Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական  Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան): Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։

Վլադիմիր Աբրահամյանն այն գեղանկարիչներից մեկն է, ում ստեղծագործությունները ինքնատիպությամբ և‎ գույների յուրօրինակ զգացողությամբ առաջին իսկ հայացքից գրավում են արվեստասերների ուշադրությունը: Գուցե այդ է պատճառը, որ շատ կարճ ժամանակահատվածում նա կարողացավ արժանանալ խստաբարո արվեստաբանների ուշադրությանն ու դրվատանքին:

Նրա բոլոր կտավներին բնորոշ է իսկական արվետագետին հատուկ որոնումը: Իրենց արտահայտչամիջոցներով այդ ստեղծագործությունները երբեք չեն կաշկանդում դիտողի երևակայությունը, քանզի դրանք խիստ անձնական ապրումներ չեն և անձնականից վեր բարձրանալով ձեռք են բերում համամարդկային հնչեղություն:

Գեղանկարչի գունաշխարհի հերոսը մարդն է՝ իր ուրույն ապրումներով ու որոշակի հույզերով, որպես բնության անբաժանելի մի մասնիկ: Վլադիմիր Աբրահամյանի վրձնած կտավները վաղուց ի վեր դարձել են տարբեր թանգարանների ու պատկերասրահների սեփականությունը, պատվավոր տեղ գրավել մասնավոր հավաքածուներում: 

Հեղինակի գրքերը