Ծնվել է Մարսելում, Խոյի եւ Սասուն-Բիթլիսի շառավիղներից: 1948-ին ներգաղթել է Հայաստան: 1968-ին ավարտել Երեւանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի Ճարտարապետական բաժինը, 1970-ին` "Հայֆիլմ"-ին կից կինոդերասանի ստուդիան:
1975-ին Մարսելում վերահաստատվելուց հետո իր մասնագիտական գործունեությունը շարունակել է որպես ճարտարապետ, ազգամշակութային գործունեությունը` որպես բեմադրիչ, գրող, հրապարակախոս, հայագետ, իսկ հիմնականում` որպես ազգաբան ու էաբան:
Ստացել է ազգային եւ միջազգային մրցանակներ առաջին երեք ասպարեզներում: