Անուշ Բեժանյանն ուսանել է Հարավային Քարոլինայի համալսարանում (2008-2010թթ) որպես ԱՄՆ պետդեպարտամենտի Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակառու, ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան: Նախաձեռնել և համակարգել է Սպիտակի տարածաշրջանի Գոգարան գյուղի դպրոցի վերականգնման ծրագիրը: Հայերեն է թարգմանել Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանությունը ազգային և միջազգային իրավունքի երկակի հիմնախնդիր» աշխատությունը, հեղինակել է «Սփյուռքի մասին տեսությունների համառոտ ակնարկ» հոդվածը։