Դիանա Մնացականյան

Դիանա Մնացականյան
Դիանա Մնացականյանը ծնվել է 1991 թվականին Երևանում:

1998-ից 2008 թվականներին սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում:

2008-ից 2012 թվականներին սովորել և ավարտել է  ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը` գերազանցությամբ (կարմիր դիպլոմ): 

2012-ից 2014 թվականներին ուսանել է նույն ֆակուլտետի «Համաշխարհային գրականություն և գրականության տեսություն» մագիստրոսական ծրագիրը` նույնպես գերազանցությամբ:

2014-ից 2017 թվականները վերոնշյալ ամբիոնի առկա ուսուցման ասպիրանտ է եղել: 

Պաշտպանել է «Պոստմոդեռնիզմը 1990-ից 2010-ական թվականների հայ գրականության մեջ» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների` այդ թվում նաև միջազգային:

«Հայկական պոտմոդեռնիզմի խաչուղիներում» գիրքը հեղինակի առաջին աշխատանքն է:

Հեղինակի գրքերը