Գոհար Գալստյան

Գոհար Գալստյան.- բանաստեղ, արձակագիր։

Ծնվել է 1964թ. մայիսի 26-ին, Երևանում։ 1981-ին ավարտել է Երևանի Չարենցի անվան դպրոցը, 1987-ին՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի բաժինը, միաժամանակ՝ անգլերեն լեզվի տեխնիկական թարգմանության երեկոյան բաժինը։

Առաջին անգամ հրատարակվել է 2000-ին։  Տպագիր յոթ ժողովածուների հեղինակ է։

2004-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ։ Թարգմանվել և անթոլոգիաներում ներկայացվել են նրա բանաստեղծությունները՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, լեհերեն, սերբերեն և պարսկերեն լեզուներով։

2013-ին՝ «Տարվա լավագույն պոեզիա» անվանակարգում նրա «Տանիքի դարպասներ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ ամենամյա մրցանակին։  

1997-ից աշխատում է Գրականության և արվեստի պետական թանգարանում, որպես գրական բաժնի ավագ գիտաշխատող։

 

Գրքերի ցանկը

Կյանք կոչվող փոքրիկ այս ակնթարթը  - բանաստեղծություններ, արձակ, ԳԱԹ, 80 էջ, 2000։

Խորաններ - բանաստեղծություններ, արձակ, չափածո թարգմանություններ, ԳԱԹ, 200 էջ, 2002։

Խորաններից անդին – բանաստեղծություններ, ԳԱԹ, 224 էջ, 2004։

Ջրօրհնության կարգով – բանաստեղծություններ,  «Գրական էտալոն», 160 էջ, 2008։

Եռման հրվանդան - գեղարվեստական արձակ, ՀԳՄ հրատ., 80 էջ, 2010։

Տանիքի դարպասներ – բանաստեղծություններ, պոեմ, «Գրական էտալոն», 224 էջ, 2013։

Նավամատույց – բանաստեղծություններ, «ՎՄՎ-Պրինտ», 240 էջ, 2016։

Հեղինակի գրքերը