1,-Բանաստեղծություններ Տանիքի դարպասներ ժողովածուից

 

***

Ետ մի' նայիր հիմա… և ոչ` ներքև,-

Թեթև է քայլըս՝ տե՜ս, անճիգ ու անվարան,

Ծնկներըս չեն դողում,

Գլխապտույտ չունեմ առաջվա պես,-

Տո'ւր ձեռքըդ, գնացի՜նք…, անցա'նք…

 

Քեզ վախեցնողը խո՞րքն է անդունդի,

Թե՞ ամպը հին,

Որ բարձրանում է վիհերից դանդա՜ղ.-

Թող որ կախվի,-

Դու վեհորեն անցիր,

Ու մի' նայիր վերև,- ոչ ետ և ոչ էլ ցած…

 

Խոսքիս նայիր նորից՝ թեթև իմ շունչը քե՜զ,

Մնաս բարով ասել չհասցրի.

Կամուրջը աննկատ անցել ես, տե'ս,-

Ես խորքերում եմ… Քո հոգո՞ւ, թե՞ անհունի…

 

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ