Ադրբեջանական պատմաաշխարհագրական զեղծարարությունները: Պատմամշակութային և քարտեզագիտական ուսումնասիրություն
- ապրանք : Ադրբեջանական պատմաաշխարհագրական զեղծարարությունները: Պատմամշակութային և քարտեզագիտական ուսումնասիրություն
- ապրանքի կոդը : 2642
- հեղինակ: Ռուբեն Գալչյան
- էջերի քանակը : 248
- կազմ : կոշտ
- չափեր : 16,5 x 23
- տպաքանակ : 500
- լեզու : Հայերեն
- տարի : 2017
- հրատարակչություն : Զանգակ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 8500
«Ադրբեջանական պատմաաշխարհագրական զեղծարարությունները» աշխատությունը հեղինակի «Հորինվածպատմություն. Ադրբեջան և Հայաստան. կեղծիքներ և փաստեր» գրքի շարունակությունն է, որը ընթերցողին ծանոթացնում էր Ադրբեջանի վարած կեղծիքի և ստի քարոզչությանը: Սույն հատորը նույն նյութի առավել ամբողջական և գիտական մոտեցումն է, որը տարբեր հավաստի աղբյուրների միջոցով փաստում է ադրբեջանական քարոզչության ամբողջական կեղծ լինելը և այս կեղծիքների դրդապատճառներն ու դրանց համար կիրառված միջոցները: Աշխատությունը պարունակում է համաշխարհային կարևորություն ունեցող 47 քարտեզ, որոնց միջոցով փաստվում է, որ նույնիսկ իսլամական տեքստերում և քարտեզներում «Ադրբեջան» անվանումը մինչև 1918 թ. Արաքսից հյուսիս ընկած տարածքում գոյություն չի ունեցել, և որ այն հիմնադրվել և անվանվել է լոկ քաղաքական նպատակներով: Գրքի անգլերեն տարբերակը հրատարակվել է Լոնդոնում 2012 թ., ռուսերենը՝ Մոսկվայում 2013 թ., իսկ պարսկերենը՝ Թեհրանում 2015 թ.: Անգլերեն և պարսկերեն տարբերակները հրատարակվեր են «Պատմությունների բախումը Կովկասի հարավում» վերնագրով:
Թողնել հաղորդագրություն