Մուհամեդ Ալին, որը դեռ հայտնի էր որպես Կասիուս Քլեյ, 1964-ի փետրվարի 25-ին ռինգ մտավ Սոնի Լիստոնի հետ: Ալիին համարում էին նյարդայնացնող ու տարօրինակ մարզիկ, որը մենամարտում էր պարելով ու չափազանց շատ էր խոսում: Վեց ռաունդից հետո Ալին ոչ միայն ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն էր, այլեւ «նոր տեսակի սեւամորթ», որը կարճ ժամանակ անց վերափոխելու էր Ամերիկայի ռասայական քաղաքականությունը, զանգվածային մշակույթը եւ հերոս լինելու մասին պատկերացումները: Ոչ ոք չի կարողացել Դեյվիդ Ռեմնիքից ավելի վառ, դրամատիկ ու խորապես նկարագրել Ալիին եւ նրա ժամանակաշրջանը, որին նա շունչ ու ոգի է տվել։

Պատմելով Ալիի անցած ճանապարհի մասին՝ Լուիսվիլի, Կենտուկիի մարզադահլիճներից մինչեւ Սոնի Լիստոնի եւ Ֆլոյդ Պատերսոնի հետ պատմական մրցամարտերը, Ռեմնիքը ստեղծել է նմանը չունեցող հարուստ կտավ: Նա հիանալիորեն կարողանում է փոխանցել սուր լեզու ունեցող մարզական լրագրողների եւ մարդասպան գանգստերների, մռայլ Լիստոնի, վախեցած Պատերսոնի, հանդուգն Նորման Մեյլերի եւ առեղծվածային Մալքոլմ Իքսի կերպարները:

«Աշխարհի արքան» գիրքն արժանին է մատուցում բոլոր ժամանակների մեծագույն մարզիկին եւ հզոր էներգիայով օժտված անձանցից մեկին՝ ընդգծելով նրա արագությունը, վայելչությունը, քաջությունը, հումորի զգացումը եւ հզոր ոգին:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ