Ամուսնանալու Արվեստը
- ապրանք : Ամուսնանալու Արվեստը
- ապրանքի կոդը : 932
- հեղինակ: Վասպուր Ղույումչյան
- էջերի քանակը : 58
- կազմ : փափուկ
- չափեր : 20 x 12,5
- տպաքանակ : 1000
- լեզու : Հայերեն
- տարի : 2016
- հրատարակչություն : Զարտպրինտ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 2000
Գիրքը նախատեսված է 18 տարեկանից բարձր ընթերցողների համար: Այն Հայաստանում առկա ամուսնանալու խնդրի մասին Է: Պատմությունները վերցված են իրական կյանքից և հասկանալի պատճառներով անունները և իրավիճակները փոփոխված են: Հաջորդիվ կլինեն այս խնդիրներին նվիրված ավելի կոնկրետ անդրադարձներ, մասնավորապես, շեշտադրելով կին-տղամարդ հարաբերությունները և ոչ միայն:
Գիրքը կազմվել է՝ հաշվի առնելով բազմաթիվ մասնագետների կարծիքներն ու խորհուրդները, և հետագա աշխատանքները նույնպես իրականացվելու են կոլեկտիվ քննարկումների և լուծումների միջոցով: Իսկական սերը հազվադեպ է պատահում, բայց հանդիպելիս էլ շատ մեծ խնամք է պահանջում:
Երբ մի անգամ ես էլ էի սիրահարվել, ընկերներիցս մեկը, ով արդեն կայացած ընտանիք ուներ ու շատ երջանիկ էր, ինձ խորհուրդ տվեց` ասելով, որ սերը նման է ծաղիկի, և ամեն օր նրան ջրել ու խնամել է պետք: Իսկ ծաղիկները խռովելու հատկություն ունեն ու մի փոքր անզգուշության պատճառով կարող են այլևս չբացվել:
Թողնել հաղորդագրություն