Այս վեպը Նորվեգիայի ժամանակակից ամենահայտնի հեղինակներից մեկի գործն է, որը 2007 թվին արժանացել է International Dublin Literary Award մրցանակին: Մրցանակը շնորհվում է լոկ բարձր գեղարվեստական արժանիքներ ունեցող գրականությանը: Դրա դափնեկիրների շարքում են Նոբելյան մրցանակակիրներ Օրհան Փամուկը, Հերտա Մյուլերը և ժամանակակից այլ հռչակավոր գրողներ: Գրական քիչ վեպեր կան, որոնք այս վեպի պես թարգմանվել են 50 լեզվով: Նյու Յորք Թայմսը դասել է այս վեպը 2007 թվի տարվա 10 լավագույն գրքերի շարքին: Հեղինակը և հատկապես նրա այս գիրքը բազմաթիվ այլ ազգային ու միջազգային մրցանակների դափնեկիր են:

Վեպը պատմում է նորվեգացի պատանու և նրա հոր կյանքի մասին երկրի հեռավոր վայրում երկրորդ աշխարհամարտի և դրան անմիջապես հաջորդած տարիներին:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ