Հեղինակն ընթերցողին է ներկայացնում 20-րդ դարի հայ անվանի ռեժիսոր Արմեն Գուլակյանի (1899-1960) ստեղծագործական կյանքը և արվեստը: Սույն գիտական ուսումնասիրության մեջ, ժամանակի թատերական քննադության էջերից ու հուշագրություններից բացի, քննության են առված բազմաթիվ արխիվային նյութեր՝ անտիպ գրառումներ, ռեժիսորական օրինակներ, նամակներ, լուսանկարներ, թատրոնական փաստաթղթեր, որոնց հիման վրա հետազոտողը նոր լույսի տակ է դիտում Արմեն Գուլակյանի ստեղծագործական ուղին, բացահայտում նրա ռեժիսորական ոճն ու արվեստի առանձնահատկությունները:

Հասցեագրված է բեմադրիչներին, դերասաններին, թատերագետներին, թատրոնի պատմությամբ հետաքրքրվող և ընթերցասեր լայն շրջաններին:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ