Վեպը Կոչիշ ընտանիքի մասին է, որը Հարավսլավիայում հունգարական
փոքրամասնություն է կազմում և արտագաղթում է Շվեյցարիա: Իրենց
օրինակելի վարքի և աշխատասիրության շնորհիվ նրանք քաղաքացիություն
են ստանում և բավական եկամտաբեր սրճարան են աշխատեցնում:
Դուստրերը՝ Իլդիկոն և Նոմին, մեծանում են երկու մշակույթների միջև,
հրապուրվում մեկ Վոյվոդինայում կորցրած հայրենիքով, մեկ շվեյցարական
հասարակության մաս կազմելու ցանկությամբ: Երկար ժամանակ է անցնում,
մինչև Իլդիկոն հասկանում է, որ շվեյցարական անվրդով, իդեալական կյանքի
հետևում պարզորոշ թշնամանք կա օտարների հանդեպ: Մելինդա Նադյ Աբոնին
գրավիչ և զգացմունքային պատմում է, թե ինչ դժվարությունների հետ է
կապված ինտեգրացիան:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ