Տաասնմեկամյա Մելոդին լուսանկարչական հիշողություն ունի։ Նրա գլուխը կարծես անընդհատ ձայնագրող, ջնջելու կոճակ չունեցող տեսախցիկ լինի։ Անընդմեջ ձայնագրող։ Նա դպրոցի ամենախելացի երեխան է, բայց ոչ ոք չգիտի այդ մասին։ Մարդկանց մեծ մասը՝ ներառյալ նրա ուսուցիչներն ու բժիշկները, մտածում են, որ նա ունակ չէ սովորելու, ինչի հետևանքով նրա դպրողական առօրյան անցնում է այբուբենը նորից, նորից ու նորից լսելով։ Եթե նա կարողանար խոսել, եթե կարողանար մարդկանց ասել այն, ինչ մտածում է ու գիտի․․․ Բայց ոչ, նա չի կարողանում խոսել։ Նա չի կարող նաև քայլել ու գրել։ Գլխում կուտակվածը Մելոդին ստիպում է ափերից դուրս գալ։ Բայց հանկարծ․․․ պարզվում է, որ կա մի բան, որն իրեն վերջապես խոսելու հնարավորություն կտա։ Մելոդին վերջապես ձայն ունի, բայց ոչ բոլորն են պատրաստ նրան լսելու։ Կորետա Սթոք Քինգ մրցանակի բազմակի մրցանակակիր Շերոն Մ․ Դրեյփերը ներկայացնում է թախիծով ու հույսով լեցուն մի պատմություն։ Պատրաստվե՛ք դիմավորելու մի աղջնակի, որի ձայնը երբեք չեք մոռանա։

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ