Պատմվածքների հերոսները ժամանակների և տարածությունների մեջ մոլորված մարդիկ են, որոնք փորձում են հասկանալ իրենց շրջապատող իրականությունը, շերտատել, կեղևազրկել այն: Նետվելով մտածումների ու զգայությունների խավար անդունդը՝ ձգտում են պեղելու լույսը: Փորձում են հասնել ու ճանաչել կեցության խորքերը, հասկանալ իրականության ու մտածումների գաղտնի խորհուրդները, սակայն էլ ավելի են խճճվում հիվանդ բառերի ու իրականությունը նկարագրող սահմանափակ հասկացությունների մեջ:
     Հեղինակը նոր ու անսովոր տեսանկյուններով, փիլիսոփայական խորհրդածություններով, հաճախ հակաուտոպիական պատումներով ու հմայական-ծիսական ոճավորմամբ ձգտում է ներթափանցելու կեցության խորքերը, պատկերելու աշխարհն ու այն կազմող իրերն ու մարդկանց ընդունված պայմանականություններից անդին: 

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ