Վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում
համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի
իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են
հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը: Եվ ի վերջո, տող առ տող, վեպի ասես պարտադրող ինքնաքննության ճանապարհով համաձայնում ես երեխայի այն վերլուծությանը, որին նա հանգում է երեք տարվա փորձառության, իսկ դու` ընթերցանությունից ստացած հոգեկան փորձի արդյունքում. «Մենք դեռ էլի ենք մեծանալու, բայց մեզ սովորելու քիչ բան է մնացել թերևս
միայն հանրահաշիվե»:
Թողնել հաղորդագրություն