Դանդաղություն
- ապրանք : Դանդաղություն
- ապրանքի կոդը : 2492
- հեղինակ: Միլան Կունդերա
- էջերի քանակը : 212
- կազմ : կոշտ
- չափեր : 15 x 20
- տպաքանակ : 500
- լեզու : Հայերեն
- տարի : 2020
- հրատարակչություն : Անտարես
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 3490
«Դանդաղություն» վեպը վարակիչ մի ծիծաղի պատմություն է: Մինչ հեղինակի կինը նրան հիշեցնում է մոր երբեմնի հորդորը` վերջ տալ ամենի և ամենքի վրա ծիծաղելու վտանգավոր սովորությանը, պատումը չի ընկրկում: Հյուսվելով XVIII դ. գրող Վիվան Դընոնի «Ոչ մի վաղվա օր» նորավեպի առանցքի շուրջ՝ վեպի ճյուղավորվող սյուժեն խայտաբղետ, զվարճալի իր ցատկերով ինքնատիպ մի խորհրդածություն է ժամանակակից աշխարհի շուրջ՝ իրեն բնորոշ մոռացության գլխապտույտ կրքով և ժամանակի՝ ավելի ու ավելի սրընթաց մեքենայացվող ընկալումով:
Վեպը քողազերծում է հասարակական պայքարի հարաշարժ թատերաբեմերը՝ իրենց մշակած կարծրատիպերով: Մինչ Արևմուտքն ու Արևելքն իրար են նայում փոխադարձ կարծրատիպերի թանձր շղարշի հետևից ու ոչինչ չեն տեսնում, սիրահարված Վենսանն ու Ժյուլին որոշում են սիրո տեսարան խաղալ՝ իրենց վիճակված միակ գիշերն ապրելու փոխարեն:
Վարակիչ է ոչ միայն ծիծաղը, այլև տարանցիկ իրադրություններն ու ռեպլիկները, որ թափառում են վեպի հյուսվածքում, պարբերաբար հայտնվում տարբեր հերոսների շուրթերին ու պատմություններում՝ դառնալով պոստմոդեռնիստական վեպի կազմալուծման տպավորիչ մի արար:
Թողնել հաղորդագրություն