Դիվիզադերո
- ապրանք : Դիվիզադերո
- ապրանքի կոդը : 1150
- հեղինակ: Մայքլ Օնդաչի
- էջերի քանակը : 208
- կազմ : փափուկ
- չափեր : 14,5 X 20,4
- տպաքանակ : 50
- լեզու : Հայերեն
- տարի : 2009
- հրատարակչություն : Գիտանք
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 2000
Մայքլ Օնդաչի (Michael Ondaatje): XX դարի վերջի և XXI դարասկզբի անգլալեզու կանադացի գրող, որը գրականության և կինոյի աշխարհին ամենինց շատ հայտնի է իր «Անգլիացի խնամյալը» (English Patient) վեպով և համանուն շարժանկարով: Ստացել է բազմաթիվ գրական մրցանակներ: Հայերեն տպգրվել է նրա վերջին «Դիվիզադերո» վեպը, որից ներկայացնում եմ մի հատված:
…Նրանք գիրկ գրկի պառկած էին տախտակե հատակին, երբ ամպրոպը, ճայթելով, կարծես ձագարի միջով իջավ նրանց հոլանի մարմիններին: Նրանք չէին համարձակվում անջատվել իրարից: Աննային թվում էր, թե այն, ինչ կա իրենցից յուրաքանչյուրի ներսում, մտել է մյուսի մարմինը: Թե իր կրծքում Քուփի սիրտն է: Նա լրիվ խլացել էր, ամպրոպի դղրդյունը դեռևս ականջում էր: Նա դողում էր տղայի գրկում: Հետո տեսավ, թե ինչպես անհայտությունից մի ձեռք հայտնվեց, ճանկեց Քուփի մազերը, քաշեց ու նրան բարձրացրեց իր վրայից. մի պահ Աննան տեսավ երկինքը, ապա վերևից իրեն նայող հոր դեմքը…Ուսերը ճանկելով` հայրը վեր քաշեց մորեմերկ դստերը և տախտակամածից զառիվայր նետեց թաց գետնին: Քուփն անշարժացել էր: Եռաոտ աթոռը ձեռքին` հայրը մոտեցավ նրան և դրանով հարվածեց դեմքին…Հետո… չոքեց Քուփի կողքին, աթոռը կրկին վերցրեց ու շարունակեց հարվածել, մինչև որ տղայի մարմինը լրիվ անշարժացավ… Ցնցումից ուշքի գալով և հասկանալով, որ հայրը ոչ միայն մտադիր չէ կանգ առնել, այլև պատրաստվում է սպանել Քուփին, Աննան բարձրացավ տախտակամած և փորձեց նրան հետ քաշել: Բայց չկարողացավ բաժանել տղայից: Քուփը չէր շարժվում, ըստ երևույթին ուշագնաց էր: Աթոռը մեկ անգամ էլ իջավ տղայի կրծքին, և նրա բերանից արյուն եկավ: Աննան կրկին փորձեց հորը բռնել ու հետ քաշել, բայց ուժերն անհավասար էին: Նա շրջվեց, ապակու մի մեծ բեկոր վերցրեց ու խրեց հոր ուսը` ավելի ու ավելի խոր մխրճելով վանդակավոր վերնաշապկի միջով: Ցուլի բառաչի պես մի ձայն լսվեց. հայրը շրջվեց և կիսով չափ ուժասպառ ձեռքով զարկեց դստերը: Օլգա Տոկարչուկ
Թողնել հաղորդագրություն