«Կանաչ աստվածների վերադարձը» հայտնի ժողովածուից տասնմեկ տարի անց հրատարակվող այս գրքում Վահե Արսենը շարունակում է մեր իրականության նշանագրումը՝ հասարակական հակասությունների, մարդու և բռնապետության բախման, պատերազմի ու անհատի միայնության, մոռացված զգայությունների ու սիրո փնտրումի թեմաների իրացումներով: 
     Ձևախեղված իրերի ու հարաբերությունների, իմաստազուրկ բառերի ու քաղաքական լոզունգների միջև խարխափող հերոսը շատ սուր արձագանքում է մեր իրականության վերջին տասնամյակի ցավոտ իրադարձություններին՝ մարտի 1–ից մինչ ապրիլյան պատերազմ: Ընդվզում է երեսպաշտության ու անբարոյականության դեմ, խիզախում բարձրաձայնել առկա հոգևոր ճգնաժամի, դրա պատճառների և կործանարար հետևանքների մասին: 

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ