Նորվեգուհի լավագույն գրողներից մեկի այս վեպը ութերորդ գիրքն է "XXI դարի արձակ" մատենաշարի, որը ներառում է տարբեր ազգերի ներկայումս ստեղծագործող հայտնի գրողների լավագույն երկերի հայերեն թարգմանությունները:

 

Ամառվա մի երեկո Մարտինը ներքաշում է Ստելային վտանգավոր խաղի մեջ, որը նշանավորելու էր իրենց միության տասը տարին. նրանք պետք է միասին քայլեն իննհարկանի շենքի տանիքի եզրով: Սարսափահար ականատեսների ճիչերի ներքո Ստելան սայթակում է ու ցած ընկնում` մինչ այդ մի պահ հայտնվելով Մարտինի գրկում: Արդո՞ք նա փորձել է բռնել Ստելային, թե՞ հրել է նրան: Այսպես է սկսվում այս բարդ հոգեբանական վեպը, որը պատմում է քսանմեկերորդ դարում ապրող մի նորվեգուհու կյանքի մասին:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ