Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Երրորդ սեռ»-ը ֆեմինիստական վեպ է, որի հերոսները բարդ ճակատագրերով կանայք են՝ տարբեր տարիքների դերասանուհիներ, որ ապրում են վերջին հարյուրամյակի տարբեր ժամանակահատվածներում և հասարակարգերում: Սակայն նրանց դրաման նույնն է՝ սիրել և լինել սիրված, գնահատված և ապրել արժանապատիվ: Վեպի վերնագիրը վերագրվում է դերասանի մասնագիտությանը: Դերասանները չունեն սեռ, նրանք ո՛չ կին են, ո՛չ տղամարդ, նրանք կորցնում են իրենց իրական դեմքն ու սեռականությունը, քանի որ ստիպված են խաղալ դերեր և ոչ միայն բեմում, այլ նաև առօրյա կյանքում:

Հասարակությունը չի ուզում ճանաչել և ընդունել նրանց իրական ԵՍը, հետևաբար խաղը չի ավարտվում բեմից դուրս: Ահա ինչու է գիրքը կոչվում «Երրորդ սեռ»: Վեպի չորս գլուխները խոսում են չորս կանանց ձայներով, միմյանցից շատ տարբերվող, սակայն նույն գաղափարի շուրջ մտորող. կնոջը և հատկապես հանրային ճանաչում ունեցող կնոջը հասարակությունը այլ չափանիշներով է դատում և հեշտ թիրախ դարձնում: Դերասանուհիների կերպարները իրական են, և ընթերցողների ավագ սերնդին ծանոթ են ոչ միայն նրանց անունները, այլ նրանց կյանքի սկանդալային պատմությունները, որոնք և ներկայացված են վեպում: Սակայն հեղինակը ստիպում է կանանց խոսել այն մասին, ինչը նրանք երբեք չէին հանրայնացնի:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ