Թարգմանությունն իտալերենից և ծանոթագրությունները՝ Զավեն Բոյաջյանի:

«Վարդի անունը» վեպի հրատարակումից երեք տարի անց՝ 1983-ին, Ումբերտո Էկոն, ի պատասխան ընթերցողներից ստացած նամակների, լույս ընծայեց «Գրառումներ «Վարդի անվան» էջերին» գիրքը՝ հեգնոտ պարադոքսալիստի խիստ բովանդակալից մի ուղեցույց, որը երևան բերելով նորօրյա ալքիմիկոսի խոհանոցը, ոչ միայն պարզաբանում է մեծ արձագանք գտած ստեղծագործության հայեցակարգային կողմերը, այլև ձևակերպում պոստմոդեռնիստական վեպի և ընդհանրապես պոստմոդեռնիզմի էական առանձնահատկությունները: Էկոյի գեղաևվեստական գլուխգործոցը համալրող այս գիրքն իր հերթին էսսեագրության գլուխգործոցի համբավ է վաստակել և թարգմանվել տասնյակ լեզուներով:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ