Հանրահայտ լեհ գրող Օլգա Տոկարչուկի այս վեպը իր ոճով հարում է Սենտ Էկզուպերիի և Կոելյոյի երկերին: Հեղինակը առակաբանության ձևով պատմում է հետաքրքիր ու դժվարին ուղևորության մասին: Հերոսների եռյակը` դուքսը, կուրտիզանուհին և համր տղան մեկնում են որոնելու առեղծվածային Գիրք Գրքոցը` Ենովքի Գիրքը: Համամարդկային արժեքներին վերաբերող այս խորիմաստ գրքում ձեզ սպասում են հետաքրքիր մտքեր, սեր, արկածային, արտասովոր հանդիպումներ և այդ ամենը Գիրքը որոնելու ճանապարհին: Օլգա Տոկարչուկի վեպերի և պատմվածքների մեծ մասը` "Պրավիեկը և այլ ժամանակները", "Ցերեկային տուն, գիշերային տուն", "Պահարանը" "Զարկելով բազում թմբուկներ", թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Սա հեղինակի հայերեն թարգմանված առաջին գործն է:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ