Այս արտառոց, պատկերավոր և բազմաշերտ վեպը պատմում է տաժանակիրների, նրանց սիրո ու տանջանքների մասին և լի է հեգնախառն զավեշտով: Խելացնորության աստիճանի հասցնող արագությամբ հեղինակը նետում է ընթերցողին իրադարձությունների հորձանուտը` պատճառելով մեկ հաճելի զվարճություն, մեկ զարհուրելի զզվանք: Տասմանիայի առափնյա գաղութակղզում ցմահ բանտարկյալ Գուլդը հաջողությամբ վարում է իր գոյատևման մարտը` պետերին հաճոյանալու համար նկարելով ամեն բան` ձկներ, հայտնի նկարիչների կեղծ նմանակներ, որմնանկարներ: Եվ լոկ իր համար ձկներ նկարելով` Գուլդը կարողանում է համատարած դաժանության միջավայրում փրկվել խելագարությունից` շարունակելով հավատալ, որ կյանքն իմաստ ունի, թեև "դա առեղծված է, իսկ սերն առեղծված է առեղծվածում": Սա հեշտությամբ կարդացվող գիրք չէ: Սակայն հերոսները` նկարիչ Գուլդը, բռնակալ Գաղութապետը, գաղութի Բժիշկը, առեղծվածային Արքան, որի ինքնությունը պարզվում է գրքի վերջում, և նույնիսկ Քասլրեյ անունով հսկա խոզը, երկար ժամանակ տիրում են ձեր մտքերին: 2002 թ. այս վեպն ստացել է բրիտանական Համագործակցության մրցանակը և բազմաթիվ գովեստների արժանացել համաշխարհային մամուլում, որոնց մի փոքր մասը ներկայացված է գրքի կազմի հետևին:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ