Հաճախ ուրախ եմ, նամակ ամուսնու սիրուհուն
- ապրանք : Հաճախ ուրախ եմ, նամակ ամուսնու սիրուհուն
- ապրանքի կոդը : 1843
- հեղինակ: Յենս Գրոնդահլ
- էջերի քանակը : 70
- կազմ : փափուկ
- չափեր : 14,5 X 21
- տպաքանակ : 100
- լեզու : Հայերեն
- տարի : 2018
- հրատարակչություն : Գիտանք
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 1990
Երկրորդ ամուսնու հանկարծակի մահից հետո Էլինորը մտովի նամակ է գրում նրա մեռած առաջին կնոջը` իր մտերիմ ընկերուհի Աննային, որը նախկինում իր առաջին ամուսնու` Հենինգի սիրուհին էր: Երկու զույգի անցյալը և Էլինորի ու երկրորդ ամուսնու որդիների ներկան նկարագրող այս վիպակը վառ գույներով ներկայացնում է դանիական ընտանիքը XXI դարի սկզբին: 70-ամյա կնոջ անունից տղամարդ հեղինակի գրած այս պատմությունը լույս է տեսել 2016 թվին և արդեն հրատարակվում է 11 երկրում` ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Չինաստանը:
Մի հատված.
«Սերն ունի իր զարգացման փուլերը, առաջինը նման է ռումբի պայթունի, երկրորդը` երկարատև կառուցվող նախագծի, իսկ պատշաճ ժամանակ անց գալիս է կռվի ու խզման փուլը, և կատարվածը այլևս բացատրելու կարիք չունի: Կա այն, ինչ կա: Սեր կորցրածը պետք է փորձի հասկանալ: Մերժվածը պետք է վեհանձն լինի և խոհեմաբար հասկանա, որ սերը լոկ փոխառում են միմյանցից: Սիրեկանները ստանում են սիրելու իրավունքը` ձգողության ուժի կամ ուժի պես մի բանի շնորհիվ, և իրենք պատասխանատու չեն որևէ բանի համար: Որովհետև դա նա էր, որովհետև դա դու էիր: Մենք, ում այլևս չեն սիրում, պետք է ընտրություն կատարենք վրիժառության ու հանդուրժողության միջև»...
Թողնել հաղորդագրություն