Այս աշխատությունը 20–րդ դարի ռազմի պատմության համառոտ ուսումնասիրություն է, որտեղ ներկայացված է նաև հարձակողական բնույթի պատերազմների և ռազմագործողությունների օրինաչափությունների էվոլյուցիան ռազմական գիտության մեջ:

Փորձ է արվել ամփոփ և համակարգված ներկայացնելու հարձակողական պատերազմների անխուսափելիությունը ռազմագիտական տեսանկյունից, հիմնավորելու, որ այդ տարբերակն է ռազմական գիտության զարգացման հիմնական լոկոմոտիվը: Աշխատության մեջ բերված օրինակներն ու ռազմագիտական կանոնները ներկայացված են նաև պատերազմների սերնդափոխության տրամաբանությամբ, որը հենց հեղինակի ռազմագիտական հիմնավորումն է:

Այս աշխատությունը նախատեսված է ՀՀ ԶՈՒ սպաների համար, որն օգտակար կլինի ինչպես ապագա պատերազմների բնույթի ու բովանդակության ընկալման, դրան նախապատրաստվելու, այնպես էլ նրանց ռազմապատմագիտական գիտելիքները հարստացնելու տեսանկյունից:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ