Ծերանոցի իր սենյակում հանգիստ նստած` Ալան Կառլսոնը սպասում էր
հավաքույթի, որը չէր ցանկանում, որ սկսվի. իր հարյուրամյա տարեդարձի
հավաքույթն էր լինելու: Ներկա էր լինելու քաղաքագլուխը: Ներկա էր լինելու
մամուլը: Սակայն ինչպես պարզվում է, ներկա չէր լինելու Ալանը… Դուրս գալով (հողաթափերով) ննջասենյակի պատուհանից` ծաղկի մարգի
վրայով Ալանը դիմում է փախուստի: Եվ այդպիսով սկսվում է նրա չարաճճի և
անհավանական ուղևորությունը` հանցագործությամբ, սպանություններով,
դրամով լիքը ճամպրուկով և անիրազեկ ոստիկանության ուղեկցությամբ: Ալանի
փախուստի պատմությանը զուգահեռ բացահայտվում է նրա անցյալը, մի կյանք, որի
ընթացքում նրա մատը խառն է եղել XX դարի պատմության մի քանի նշանակալից
իրադարձությունների` հետին պլանում…

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ