Հասարակական դաշինքի մասին կամ քաղաքական իրավունքի սկզբունքները
- ապրանք : Հասարակական դաշինքի մասին կամ քաղաքական իրավունքի սկզբունքները
- ապրանքի կոդը : 1033
- հեղինակ: Ժան-Ժակ Ռուսո
- էջերի քանակը : 232
- կազմ : կոշտ
- չափեր : 13 X 21
- տպաքանակ : 200
- լեզու : Հայերեն
- տարի : 2016
- հրատարակչություն : Զանգակ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 3200
Այս աշխատությունը համաշխարհային քաղաքական փիլիսոփայության գլուխգործոցներից է, որը հաստատեց ժողովրդի ինքնիշխանության, ազատության, հավասարության և եղբայրության ըմբռնման սկզբունքները: Այն ոգեշնչեց քաղաքական հեղաշրջումներն ու հեղափոխությունները ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում: Աշխատության հիմնական գաղափարն այն է, որ սեփական ձգտումներին համապատասխան օրենքներ սահմանելիս անհատը պետք է ինքնուրույնություն ունենա: Ռուսոն այստեղ հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջատագով: Ըստ նրա` խելամիտ և ճիշտ է միայն այնպիսի հասարակությունը, որի բոլոր անդամները մասնակցում են օրենքների ստեղծմանը, այսինքն` այդ կարևորագույն իրավունքը միմիայն ժողովրդին է պատկանում:
Ռուսոյի կարծիքով բարձրագույն իշխանության կրողը ժողովուրդն է, որը կառավարության հետ կնքում է հասարակական դաշինք, ինչի հետևանքով էլ իր հերթին ստեղծվում է պետությունը:
Ժողովրդի ինքնիշխանությունն անօտելի է, անբաժանելի և բացարձակ, և երբ կառավարության քաղաքականությունը չի համապատասխանում քաղաքացիների շահերին, ժողովուրդը կարող է իր կամքով փոխել պետության ղեկավարությանը: Այս դրույթները մեծապես համապատասխանում են ժամանակակից «ժողովրդավարություն» հասկացության հատկանիշներին:
Թողնել հաղորդագրություն