Աշխատությունը նվիրված է Հայաստանի և այսրկովկասյան երկրների պատմության մի կարևոր շրջանի` Հայ Բագրատունիների տերության 885-908 թթ. պատմա-աշխարհագրական հարցերին: Քննության են առնվել Հայ Բագրատունիների տերության կազմավորման գործընթացը, սահմանները և տարածքը, Հայ Բագրատունիների տոհմական ու արքունի տիրույթները, տերության կազմի մեջ մտնող հայկական և այսրկովկասյան թագավորություններն ու իշխանությունները, ինչպես նաև արաբական ամիրայությունները: Ուսումնասիրվել են նաև Հայ Բագրատունիների տերության քաղաքներն ու քաղաքագյուղերը, բերդերը, վանքերը, եկեղեցիները և առևտրական ճանապարհները:

Կարող է օգտակար լինել հայագետների, կովկասագետների, արևելագետների, ինչպես նաև Հայաստանի և հարևան երկրների` միջին դարերի պատմությամբ ու պատմական աշխարհագրությամբ հետաքրքրվող ընթերցողների համար:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ