Անվանի շվեյցարացի գրող Մաքս Ֆրիշի «Homo Ֆաբեր» (1957) վեպի հերոսը տեխնոկրատ անձնավորություն է, գործնական ու պրագմատիկ, ով հավատում է միայն տրամաբանությանը և հավանականությունների տեսությանը: Սակայն նոր դրամատիկ կենսափորձը աստիճանաբար հասցնում է նրան սեփական կյանքի կործանման. հին հունական միֆը ճակատագրի անխուսափելիության գաղափարով այս վեպում հետաքրքիր շրջադարձ է ստանում: Եզրափակիչ մասում Ֆաբերը նորովի է ընկալում շրջապատող աշխարհը՝ նրա գույների, հնչյունների, զգացմունքների հարստությամբ:
Թողնել հաղորդագրություն