Գրականությունը ինձ համար միջոց է ազատ լինելու, միջոց է նաև հույզերս ու ապրումներս բառերի միջոցով դուրս հանելու: Որքան հարմար ու դիպուկ բառեր, պատկերներ եմ գտնում, այնքան ես անկեղծ եմ, այնքան գործս հաջող է: Գրականության մեջ ես ժամանակ չունեմ երկինք նայելու, ես նայում եմ ինձանից ներս, որ ուրիշների մեջ կարողանամ թափանցել: Ինձ համար տիեզերք է մարդը. իմ սիրո, խղջահարության, զարմանքի, հիացմունքի օբյեկտը, մեկը, ով ինձանից ներս է ու ինձանից դուրս, ինձ նման ու ինձանից տարբեր՝ հասկանալու ու չհասկանալու աստիճան: Իմ բանաստեղծությունները ժամանակակից կնոջ ապրումների ու կապանքների, սիրո ու խենթ զգացողությունների մասին են խոսում:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ