Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները
- ապրանք : Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները
- ապրանքի կոդը : 927
- հեղինակ: Հրաչյա Մանուկյան
- էջերի քանակը : 200
- կազմ : կոշտ
- չափեր : 60x84
- տպաքանակ : 1500
- լեզու : Հայերեն
- տարի : 0
- հրատարակչություն : Անտարես
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 5500
Այս գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Սովորությունները ձևավորում են մեր առօրյան և կյանքը, ուստի խոսքը մեր ապրելակերպը հասկանալու և կյանքը ղեկավարելու մասին է: Սովորությունների վրա մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում, քանի որ ժամանակի ընթացքում դրանք խորը արմատներ են գցում մեր գիտակցության մեջ և առօրյայում: Սակայն այդ սովորությունները կարող են վնասել մեզ, դարձնել մեր կյանքն անհետաքրքիր, չթողնել մեզ առաջ շարժվել, իսկ մենք կշարունակենք անել այն, ինչ միշտ արել ենք` առանց դա գիտակցելու:
Սովորությունները ղեկավարելու համար Կամքի ուժ է անհրաժեշտ: Ի՞նչ է Կամքի ուժը, ինչպե՞ս է այն ձևավորվում և ձևավորվո՞ւմ է այն արդյոք, թե՞ տաղանդի պես մի բան է, որ պետք է լինի ի ծնե: Գրքում հեղինակը պատմում է այն մասին, թե ինչպես են ղեկավարվում սովորությունները: Որպես օրինակ` նա բերում է 15 սովորություն անձնական կյանքից, որոնք ինքը կարողացել է հաղթահարել կամ ձեռք բերել: Այդ սովորություններից շատերին դուք հավանաբար «ծանոթ եք» ոչ միայն լսելով:
- Ծխել
- Ալկոհոլ օգտագործել
- Հեռուստացույց դիտել
- Սթրեսի մեջ ընկնել
- Աշխատավարձով ապրել
- Հարմարավետության գոտում մնալ
- Ճանապարհի կեսից ետ կանգնել
- Ոչ պետքական իրերը պահել
- Հեռախոսով խոսել
- Սուրճ խմել
- Առողջ սնվել
- Ջուր խմել
- Ֆիզիկապես ակտիվ լինել
- Զայրույթը ղեկավարել
- Ուրիշներին օգնել
Վերլուծելով օրինակները` հեղինակը պատմում է սովորությունները ղեկավարելու (դրանցից ազատվելու կամ ձեռք բերելու) հիմնական սկզբունքների մասին, օգնում հասկանալ, թե ինչ է Կամքի ուժը և ինչպես այն ձեռք բերեք ինքներդ: Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար` անկախ սեռից, տարիքից և մասնագիտությունից:
Թողնել հաղորդագրություն