Քեսապի բարբառը
- ապրանք : Քեսապի բարբառը
- ապրանքի կոդը : 1201
- հեղինակ: Յակոբ Չոլաքեան
- էջերի քանակը : 380
- կազմ : փափուկ
- չափեր : 16,5 X 24
- տպաքանակ : 50
- լեզու : Հայերեն
- տարի : 2009
- հրատարակչություն : ԵՊՀ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 3000
Քեսապի բարբառի ուսումնասիրութեան նուիրուած այս գիրքը կը նկարագրէ բարբառի հնչոյթներու համակարգը, շեշտափոխական, պատմական, փոխազդեցական և դիրքային հնչիւնափոխութիւնները, խօսքի մասերը` անուանական, դերանուանական և բայական համակարգերով, բառակազմութեան եղանակներն ու բառային կազմը: Ունի գրաբար-բարբառ բառերու, անձի և տեղի յատուկ անուններու ցանկեր, բարբառային և փոխառեալ բառերու բառարաններ և բարբառային նմոյշներու յատկացուած յաւելուած:
Բարբառը ունի կիլիկեան բաղաձայնական համակարգ, սակայն, նկատի ունենալով ընթերցողներու որոշակի շրջանակ մը, հեղինակը բարբառի ձայնեղներու տառադարձութիւնը կատարած է հին խուլերով, իսկ խոիլերու տառադարձութիւնը` հին ձայներով:
Գիրքը առաջին անգամ հրատարակված է Հալեպ, 1986-ին, մեքենագիր, իսկ տառադարձութեան նշանները` ձեռագիր, օֆսէթ տպագրութեամբ:
Ներկայ հրատարակութիւնը կը կատարուի որոշակի լրացումներով:
Թողնել հաղորդագրություն