Խենթը
- ապրանք : Խենթը
- ապրանքի կոդը : 1426
- հեղինակ: Խալիլ Ջեբրան
- էջերի քանակը : 88
- կազմ : փափուկ
- չափեր : 12,5 X 20
- տպաքանակ : 50
- լեզու : Հայերեն
- տարի : 2016
- հրատարակչություն : «Քյուրքչյան» հրատարակչություն
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 1600
Ինձ հարցնում ես, թե ինչպես ես դարձա խենթ։ Պատահեց դա այսպես. մի օր, շատ աստվածների այս աշխարհ գալուց էլ առաջ, ես արթնացա խոր քնից և հայտնաբերեցի, որ իմ բոլոր դիմակները գողացել են, այն յոթ դիմակները, որ ինքս էի պատրաստել և կրել իմ յոթ կյանքերի ընթացքում։ Առանց դիմակի ես վազեցի մարդաշատ փողոցներով՝ բղավելով. «Գողե՜ր, գողե՜ր, անիծյա՜լ գողեր»։
Կանայք և տղամարդիկ ծիծաղեցին ինձ վրա, ոմանք էլ վախից վազեցին տուն։
Եվ, երբ ես շուկա հասա, տանիքին կանգնած մի երիտասարդ տղա բղավեց. «Նա խե՜նթ է»։ Ես բարձրացրի հայացքս, որ նայեմ նրան, և առաջին անգամ արևը համբուրեց իմ մերկ դեմքը։ Առաջին անգամ արևը համբուրեց իմ մերկ դեմքը, և իմ հոգին բոցավառվեց արևի նկատմամբ սիրով, և ես այլևս չցանկացա կրել իմ դիմակները։ Զմայլված ես բղավեցի. «Օրհնվե՜ն, օրհնյա՜լ լինեն այն գողերը»։
Այդպես ես դարձա խենթ։
Եվ իմ խենթության մեջ ես միաժամանակ ազատություն և ապահովություն գտա. միայնության ազատությունը և հասկացված լինելուց ապահովված լինելը, քանզի նրանք, ովքեր մեզ հասկանում են, մեր մեջ ինչ-որ բան ստրկացնում են։
Բայց թո՛ւյլ տվեք շատ չհպարտանալ իմ ապահով լինելով, քանզի նույնիսկ գողը բանտում ապահովված է այլ գողից։
Թողնել հաղորդագրություն