Կրակոցներ լուսաբացին» հեղինակի` Վիկտոր Ինգոլֆսոնի քրեավեպերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն ու այլ լեզուներով:

Հեռավոր ագարակում որսի հրացանով սպանվել է սագի որսորդը: Լուսաբացին կատարված նույնանման սպանությունների շարքը վկայում է, որ Իսլանդիայի խաղաղ գյուղական վայրերում շարքասպան է հայտնվել, որի թիրախը սագի որսորդներն են:

Փոքր հատված այդ քրեավեպից.

Դալասիսլայի արևմտյան շրջանի մի հեռավոր անկյունում միայնակ որսորդ էր նստած: Վաղուց ավերված տնակի կիսաքանդ քարե պատի հետևում թաքնված` ջրերի վրայով նա սևեռուն նայում էր Ֆելստրյոնդի կողմը, որտեղ արևի առաջին շողերը, արևելքի ամպերը ճեղքելով, լուսավորում էին սարերի գագաթները… Որսորդը քառասունն անց տղամարդ էր` մարզված մարմնով և սուր դիմագծերով: Հագին բարձրորակ քողարկազգեստ էր և հաստ գլխարկ. դեմքի երևացող մասը ներկված էր հագուստի խայտաբղետ գույներով… Դիմացի պատին հենված էր … որսի հրացանը… Հետո լսվեց … կրակոց, որը մի քանի մետր նրանից առաջ դիպչելով գետնին` խոտի ու հողի զանգված վեր թռցրեց: Արագ կռանալով` նա տարակուսանքով գնահատեց իրավիճակը: Ինչ-որ մեկը նրան էր կրակում թռչունի խոշոր փամփուշտով… Նա ուժեղ պայթուն լսեց և հարված զգաց ձախ ազդրին` հենց ծնկի վերևում: Հետևյալ քայլն անելիս նա զգաց, որ կարծես մի խոր փոս է ընկնում: Ընկավ ուղիղ երեսնիվայր` վայր գցելով հրացանը… Հետո նկատեց, որ կողքին ինչ-որ մեկը կռացավ ու վերցրեց իր գցած հրացանը: Փորձեց վեր նայել: Անօգնական վիճակում էր: - Դու ո՞վ ես, - հարցրեց: - Ի... ին... ինչո՞ւ: Բայց ո°չ պատասխանը չլսեց, ո°չ էլ իր գլխին կրակոցի ձայնը:

Թարգմանիչ՝ Ալեքսանդր Աղաբեկյան

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ