Ալիս Մանրոյի այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների
անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլում, ինչ–որ մի
եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող
իրադարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության
պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս
մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես
շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝
դեպի ավարտը, և անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի
եզրափակի ժողովածուն ինքնակենսագրական պատմություններով:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ