Օմար Խայամ. Քառյակներ
- ապրանք : Օմար Խայամ. Քառյակներ
- ապրանքի կոդը : 2164
- հեղինակ: Օմար Խայամ
- էջերի քանակը : 368
- կազմ : փափուկ
- չափեր :
- տպաքանակ : 0
- լեզու : Հայերեն
- տարի : 2018
- հրատարակչություն : Անտարես
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 4990
Օմար Խայամը (1040-1129) Իրանական պոեզիայի փառքը հանդիսացող չորս նշանավոր բանաստեղծներից մեկն է (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ): Լինելով իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը, նա այսօր, հատկապես իր քառյակներով, հայտնի է ամենից առաջ որպես արևելյան մեծանուն իմաստուն, և արդեն քանի հարյուրամյակ ողջ աշխարհում հետաքրքրությունը չի մարում նրա անձի ու ստեղծագործության հանդեպ:
Մեզանում ևս, դեռևս 19-րդ դարասկզբից, թարգմանիչները անդրադարձել են Խայամին, բայց ինչպես փորձը ցույց է տալիս, համաշխարհային գրականության նշանավոր ստեղծագործությունները ժամանակ առ ժամանակ թարգմանիչներին հիշեցնում են իրենց մասին, «ստիպում» նոր թարգմանություններ անել՝ տվյալ ժամանակի ըմբռնումներին, լեզվամտածողությանը ավելի հարազատ: Այնպես որ անսպասելի չէ բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության և Ս. Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակի դափնեկիր Լևոն Բլբուլյանի անդրադարձը Օմար Խայամի նշանավոր քառյակներին:
Թողնել հաղորդագրություն