Փոքր Մհեր» ուսումնական ձեռնարկը նախատեսված է ռուսալեզու նախադպրոցականների և կրտսեր տարիքի դպրոցականների համար։ Աշխույժ ոճով գրված այս ձեռնարկը ռուսալեզու միջավայրում ապրող հայ երեխաներին է մատուցում հայերեն ամենագործածական բառապաշարի զգալի մասը։ Դրանք ներկայացվում են առանձին նախադասությունների, երկխոսությունների, ինչպես նաև փոքրածավալ գրական ստեղծագործությունների միջոցով (սրանք, ի դեպ, մատչելի են, հետաքրքիր)։ Բառերը երբեք տեքստից կտրված չեն. սա գրքի կարևոր արժանիքներից է։ Հատուկ ուշադրություն է դարձվել հայերենի ուղղախոսությանը, քերականական այն իրողություններին, առանց որոնց հնարավոր չէ հայերեն խոսք կառուցել։ Օգտակար են գրքի վերջում զետեղված մեթոդական ցուցումներն ու բառացանկը։ «Փոքր Մհեր» ձեռնարկը մեծապես կնպաստի Ռուսաստանում ապրող հայ երեխաների հայերեն հաղորդակցական կարողությունների ձևավորմանը և զարգացմանը։

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ