Գերմանացի ճանաչված գրող Վիլհելմ Հաուֆը քանի՜- քանի հետաքրքիր, կախարդական հեքիաթների հեղինակ է, որ ի սկզբանե գրել է իր գործատու բարոն ֆոն Հյոգելի երեխաների համար: Այս հեքիաթներից մեկը «Փոքրիկ Մուքի» մասին հեքիաթն է:

Ժամանակով Նիկեա քաղաքում մի ծեր թզուկ էր ապրում: Երեխաները շարունակ ծաղրում էին ծերուկ Մուքին՝ տարօրինակ արտաքինի համար: Մի օր նրանցից մեկի հայրը որոշում է տղային հասկացնել, որ ճիշտ չէ մարդու արտաքինից դատել և որդուն պատմում է Մուքի կյանքի զարմանալի պատմությունը… Մուքի հայրը աղքատ, բայց հարգարժան մարդ էր եղել: Նա ապրում էր ինքնամփոփ ու որդուն չէր սիրում, որովհետև ամաչում էր նրա կարճ հասակից:

Բայց հոր մահից հետո Մուքը մնում է մեն- մենակ: Քարսիրտ ազգականները խեղճին տնից վռնդում են և նա, առանց երկար – բարակ մտածելու, ճամփա է ընկնում իր բախտը գտնելու… և անհավատալի արկածներին ընդառաջ, որոնց մասին կիմանաք մեր գրքի էջերից: Բարի՛ ընթերցում:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ