ՀՀ կառավարության և ԿԳ նախարարության կրթական քաղաքականության իրականացման շրջանակներում ներկայացվում է «Քիմիա» առարկայի միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանը՝ նախատեսված հիմնական և ավագ դպրոցների սովորողների, նախորդ տարիների շրջանավարտների, միասնական քննություններին նախապատրաստվողների, ինչպես նաև քիմիա դասավանդող ուսուցիչների համար: 
     Շտեմարանը կարող է օգտագործվել նաև ուսումնական տարվա ընթացքում՝ ընթացիկ ստուգողական թեստային աշխատանքներ անցկացնելու, սովորողների գիտելիքների մակարդակի ստուգման և գնահատման համար: Ժողովածուն ուսուցիչներին կօգնի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու ուսումնական գործընթացի արդյունքների վերաբերյալ և բարելավելու առարկայի ուսուցման ձևերն ու եղանակները: Ուսումնական ձեռնարկը հարմար է նաև սովորողների գիտելիքների յուրացման մակարդակի ինքնաստուգման և ինքնագնահատման համար: 
     Շտեմարանում ընդգրկված են հանրակրթական դպրոցի «Քիմիա » առարկայի ծրագրային նյութերին համապատասխանող և դասընթացի գրեթե բոլոր բաժիններին վերաբերող առաջադրանքներ: Այն համապատասխանում է «2018 թ. միասնական քննության ուղեցույց»–ին, որտեղ ներկայացված են քննական թեստի կառուցվածքը և առաջադրանքների տեսակները: Միասնական քննությունների քննական թեստերի առաջադրանքները ընտրվում են շտեմարաններից: 
     Սույն ձեռնարկը նախորդ տարիներին հրատարակված «Քիմիա. միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան»–ի երկրորդ մասի լրամշակված հրատարակությունն է, որը կազմված է երկու գլխից: 

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ