Քո սեփական բիզնեսը Հայաստանում
- ապրանք : Քո սեփական բիզնեսը Հայաստանում
- ապրանքի կոդը : 1530
- հեղինակ: Սամվել Գևորգյան
- էջերի քանակը : 560
- կազմ : փափուկ
- չափեր : 17 X 24
- տպաքանակ : 50
- լեզու : Հայերեն
- տարի : 2017
- հրատարակչություն : Անտարես
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 6900
«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր երազում են սկսել սեփական բիզնես կամ արդեն որոշում կայացրել են այդ ուղղությամբ: Նրանց համար, ովքեր արդեն ունեն սեփական բիզնես ու ցանկանում են զարգացնել այն: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են տնտեսագիտական ու բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:
Գրքում ներկայացված են հայկական բիզնեսի 200-ից ավելի օրինակ և պատմություն այնպիսի ոլորտներից, ինչպես ՏՏ, տուրիզմ, արտադրություն, ծառայություններ և այլն: Նրանք գրքի ասելիքը դարձնում են ավելի առարկայական, գործնական, մշտապես կիրառելի:
Սամվել Գևորգյանի՝ սեփական բիզնեսներ հիմնելու և հաջողություններ գրանցելու փորձն ու գիտելիքները լրացուցիչ արժեք են ավելացնում գրքին: Գրքի հիմքում դրված է իր՝ սեփական բիզնեսներով զբաղվելու 26 տարվա փորձը, բիզնեսի խորհրդատվական գործունեությունը հարյուրավոր ընկերությունների հետ և թրեյնինգային փորձառությունը հազարավոր մասնակիցների հետ:
«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 21 գլխից, որոնք բաժանված են 4 հիմնական մասի՝ Պլանավորիր քո բիզնեսը, Կազմակերպիր քո բիզնեսը, Կառավարիր քո բիզնեսը, Զարգացրու քո բիզնեսը: Վերջաբանի փոխարեն գրված լրացուցիչ 22-րդ գլխի գաղափարն այն է, որ եկել է ժամանակը՝ գործելու, ինքնակազմակերպվելու և Հայաստանում բիզնես սկսելու:
Թողնել հաղորդագրություն